• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հանոյում

19 սեպտեմբերի, 2025
ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հանոյում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 19-ին Հանոյում Հայաստանի դեսպանությունը կազմակերպեց ընդունելություն՝ ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդունելությանը մասնակցեցին Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալ Լե Թի Թու Հանգը, ՎՍՀ կառավարության, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, գործարար, մշակույթի, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև Վիետնամում բնակվող հայեր։

Դեսպան Սուրեն Բաղդասարյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Հայաստանի անկախության պատմական նշանակությունը՝ որպես հայ ժողովրդի բազմադարյա պայքարի և ազատ ապրելու իրավունքի մեծագույն ձեռքբերում։ Նա կարևորեց ՀՀ կառավարության կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը՝ որպես հայոց պետականության ամրապնդման առհավատչյա։

ՀՀ դեսպանը միաժամանակ խոսեց Հայաստանի և Վիետնամի փոխհարաբերությունների ներկա վիճակի և դրանց զարգացման հեռանկարների մասին՝ կարևորելով փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ակտիվությունն ու դրան զուգահեռ՝ տնտեսական, տեխնոլոգիական, գիտակրթական համագործակցության ներուժի իրացումը։

Փոխնախարար Լե Թի Թու Հանգը շնորհավորեց ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերություններն ու բազմակողմ համագործակցությունը։ Փոխնախարարը վստահություն հայտնեց, որ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության։

Տոնական միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի պատմությունը, մշակույթը, արվեստն ու զբոսաշրջային գեղատեսիլ վայրերը ներկայացնող տեսանյութ՝ հայկական երաժշտության հնչյունների ներքո։ Հյուրերին մատուցվեցին հայկական կոնյակ և ավանդական ուտեստներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: