• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և ՎՍՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սենգֆետ Հունգբունգնուանգի միջև հանդիպում

19 ապրիլի, 2021
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և ՎՍՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սենգֆետ Հունգբունգնուանգի միջև հանդիպում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan) և ՎՍՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սենգֆետ Հունգբունգնուանգի (Sengphet HOUNGBOUNGNUANG) միջև
Ս.թ. ապրիլի 19-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց ՎՍՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սենգֆետ Հունգբունգնուանգի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, երկու երկրների միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, COVID-19 համավարակի տարածման կանխարգելման հարցերը և Հայաստանի սահմանակից երկրների հետ հարաբերությունները:
Անդրադարձ կատարելով երկկողմ հարաբերություններին՝ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը նշեց, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունները բավականին ակտիվ էին, հատկապես կրթական ոլորտում և Հայաստան էին ժամանում Լաոսից ուսանողներ՝ ԲՈՒՀ-երում ուսանելու համար: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կապերը թուլացան և ներկայումս Հայաստանը և Լաոսը համագործակցում են հիմնականում միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Դեսպան Հունգբունգնուանգը նշեց, որ Հայաստանում ուսուցանած այդ բախտավոր ուսանողների թվին է պատկանում նաև իր կինը, ով Հայաստանում սովորել է վիճագրության մասնագիտությունը և մինչև օրս երախտապարտորեն հիշում է Երևանում անցկացրած տարիները:
Երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտը քննարկելիս կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպես առաջին քայլ, երկուստեք ներկայացնել ոլորտների ցանկը և ուսումնասիրությունից հետո պատրաստել հետաքրքրություն ներկայացնող ոլորտների համաձայնագրերի կամ փոխըմբռնման հուշագրերի նախագծեր՝ Լաոսում /նստավայրը՝ ք. Հանոյ/ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հետագայում կայանալիք այցի ընթացքում ստորագրելու համար:
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին նաև COVID-19 համավարակի տարածման և կանխարգելման խնդիրները: COVID-19 համավարակի տարածման և կանխարգելման խնդրին անդրադարնալիս դեսպան Սենգֆետ Հունգբունգնուանգը նշեց, որ Լաոսում գրանցվող դեպքերի մեծամասնությունը պայմանավորված է Թաիլանդում աշխատող Լաոսի քաղաքացիների սահմանի անօրինական անցման հետ:
Դեսպան Կաժոյանը ներկայացրեց նաև ՀՀ հարաբերությունները Հայաստանին սահմանակից երկրների հետ: Այս համատեքստում ՀՀ դեսպանը նշեց, որ չորս սահմանակից երկրներից երկու երկիր՝ Թուրքիան և Ադրբեջանը փակել են իրենց սահմանները և Հայաստանն ապրանքները ներմուծում է Իրանի և Վրաստանի տարածքներով և որ այս իրավիճակն արդեն շարունակվում է գրեթե30 տարի:
ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո չկարգավորված հումանիտար հարցերը՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձը: Այս համատեքստում դեսպան Կաժոյանն ընդգծեց, որ Հայաստանն անվերապահորեն կատարում է 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը, այդ թվում և ռազմագերիների վերադարձի հետ կապված կետը: Սակայն Ադրբեջանը ոչ միայն բարեխղճորեն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այլև հրաժարվում է վերադարձնել ՀՀ ռազմագերիներին:
Դեսպան Կաժոյանը նշեց, որ ներկայումս Ադրբեջանի տարածքում պահվում են գրեթե 200 հայ ռազմագերիներ, ովքեր պահվում են անմարդկային պայմաններում՝ խախտելով նրանց մարդու իրավունքները և արժանապատվությունy
ՀՀ դեսպանը նաև անդրադարձավ 1915 թ. Հայոց Ցեղասպանությանը և դրա հետևանքով հայերի սփռմանն աշխարհում և կրճատ ներկայացրեց աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի թվային տվյալները: Պարոն Կաժոյանը նշեց, որ 1895-1923 թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան Կայսրությունում ցեղասպանության են ենթարկվել շուրջ 2 միլիոն հայեր:
Հանդիպմանը ներկա էր նաև Վիետնամում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և Լաոսի դեսպանության դիվանագետները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: