• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի անցկացում

24 մայ, 2026

Մայիսի 15-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Վիետնամի Արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանը։

Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները. երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, առևտրային, զբոսաշրջային, գիտական, կրթական, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի  2-րդ նիստի արձանագրությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: