• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպանի հանդիպումը ՎՍՀ փոխվարչապետի և ազգային պաշտպանության նախարարի հետ

22 ապրիլի, 2026

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ ՎԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի քարտուղարի տեղակալ, Վիետնամի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Ֆան Վան Ձիանգի հետ։

Դեսպան Ս․ Բաղդասարյանը շնորհավորեց նախարար Ֆան Վան Ձիանգին պաշտոններում նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Հայաստան-Վիետնամ հարաբերությունների զարգացմանը։ ՀՀ դեսպանը միաժամանակ ընդգծեց երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա ներուժը։

Նախարար Ֆան Վան Ձիանգը, իր հերթին, գոհունակություն հայտնեց երկկողմ հարաբերությունների դրական ընթացքի կապակցությամբ և հայտնեց իր անկեղծ երախտագիտությունը հայ ժողովրդին՝ 1950-1980-ական թվականներին ազգային անկախության և երկրի վերամիավորման պայքարի ընթացքում վիետնամական ժողովրդին ցուցաբերած աջակցության և օգնության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան–Վիետնամ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության, միջգերատեսչական կապերի ակտիվացման և փոխշահավետ համագործակցության ծրագրերին։

Զրուցակիցները կարևորեցին բարձր մակարդակի փոխայցերը, ինչպես նաև համապատասխան կառույցների միջև գործնական կապերի խորացումը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: