• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Հանոյում կազմակերպվեց հայկական կոնյակի և գինու համտեսի երեկո

15 ապրիլի, 2026

Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հանոյի «Արմո-Հաուս» հայկական ռեստորանում տեղի ունեցավ հայկական կոնյակի և գինու առաջին պաշտոնական համտեսը: Միջոցառումն իրականացվեց հայաստանյան առաջատար արտադրողների՝ «Արարատ Բրենդի» և «ՄԱՊ» գործարանների աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Վիետնամի պետական մարմինների և Հանոյում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակութային և գործարար շրջանակների տասնյակ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը: Իր ելույթում դեսպանն առանձնահատուկ շեշտեց հայկական հարուստ ժառանգության և Վիետնամի դինամիկ զարգացող շուկայի միջև առկա սիներգիան։

ՀՀ դեսպանը նշեց, որ «Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը՝ ավելի քան վեց հազար տարվա պատմությամբ: Այսօր մենք ներկայացնում ենք մի արտադրանք, որտեղ դարավոր ավանդույթները ներդաշնակորեն համադրվում են ժամանակակից նորարարության հետ»:

Դեսպան Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանը հյուրընկալելու է գինու միջազգային հեղինակավոր մրցույթ և Գինու փառատոն՝ հրավիրելով վիետնամցի գործընկերներին ուսումնասիրելու առևտրային համագործակցության և հայկական խմիչքների արտահանման նոր հնարավորությունները:

Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու հայկական ընտիր գինիներն ու լեգենդար կոնյակը՝ վայելելով հայկական խոհանոցի նմուշները:

Միջոցառումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ դառնալով կարևոր քայլ հայ-վիետնամական տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման ճանապարհին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: