• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Բաղդասարյանը մասնակցեց Վիետնամ–Հայաստան բարեկամության ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

01 ապրիլի, 2026

Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը մասնակցեց Վիետնամի՝ արտերկրի հետ բարեկամության կազմակերպությունների միությունում կայացած Վիետնամ–Հայաստան բարեկամության ասոցիացիայի (ՎՀԲԱ) գործադիր կոմիտեի նիստին։

Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՎՀԲԱ նախագահ Նգուեն Վան Թուանը և դեսպան Բաղդասարյանը, որից հետո տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին։

Նգուեն Վան Թուանը ներկայացրեց ասոցիացիայի 2026 թվականի հիմնական առաջնահերթությունները՝ առանձնացնելով Հայֆոնգ քաղաքի և հայկական գործընկերների միջև կապերի խորացումը, քույր քաղաքների համաձայնագրի խթանումը, ինչպես նաև «Հայկական մշակութային օրեր Հայֆոնգում» նախաձեռնության իրականացումը։

Նգուեն Վան Թուանն ընդգծեց նաև Վիետնամ–Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի և Հայաստանի անկախության 35-ամյակի կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման խթան։

Դեսպան Բաղդասարյանը բարձր գնահատեց ներկայացված նախաձեռնությունները և վերահաստատեց դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու ՎՀԲԱ-ի ծրագրերին, այդ թվում՝ հուլիսին Հայաստան նախատեսվող աշխատանքային այցին։

ՀՀ դեսպանը կարևորեց նաև տեղական մակարդակում համագործակցության զարգացումը և վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել և խորացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները տնտեսական, կրթական, մշակութային և տեխնոլոգիական ոլորտներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: