• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը ՎՍՀ հանրային անվտանգության նախարարի հետ

25 մարտի, 2026

ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Վիետնամի Հանրային անվտանգության նախարար, Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Լուոնգ Տամ Քուանգի հետ։

Զրուցակիցները, բարձր գնահատելով 2025 թ. ապրիլին Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, քննարկեցին այդ այցին հաջորդած՝ ոլորտային համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և արձանագրված արդյունքները։

Նախարար Լուոնգ Տամ Քուանգը պատրաստակամություն հայտնեց խորացնելու համագործակցությունը ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ անվտանգային հարցերում՝ ընդգծելով տեղեկատվության և փորձի փոխանակման ակտիվացման, ինչպես նաև փոխադարձ այցերի կազմակերպման կարևորությունը։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այդ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և բազմակողմ համագործակցության զարգացմանը։

Իր հերթին, դեսպան Սուրեն Բաղդասարյանը կարևորեց երկու երկրների համապատասխան պետական մարմինների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը։ Ընդգծվեց համագործակցության ակտիվացման կարևորությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը, ոստիկանության կրթահամալիրների միջև համագործակցության զարգացումը, կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակներում համատեղ միջոցառումների իրականացումը, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության և քաղաքացիների տեղաշարժին առնչվող հարցերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: