• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպանի հանդիպումը ՎՍՀ արդյունաբերության և առևտրի փոխնախարար և Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ

16 մարտի, 2026

Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում ունեցավ ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆան Թհի Թանգի հետ։

Զրուցակիցները, բարձր գնահատելով 2025 թ. ապրիլին ՎՍՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած պաշտոնական այցի և նույն թվականի հոկտեմբերին ՀՀ և ՎՍՀ արտաքին գերատեսչությունների միջև Հանոյում անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքները, քննարկեցին Երևանում կայանալիք միջկառավարական երկրորդ նիստի անցկացման ժամկետներին և երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Նաև անդրադարձ եղավ Հայաստան-Վիետնամ երկկողմ առևտրային փոխանակումների ծավալների մեծացման հեռանկարներին՝ կարևորելով մի շարք, այդ թվում՝ տեքստիլի, գյուղատնտեսության, ՏՏ և նորարարական տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զգալի ներուժի առկայությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: