• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպանությունը Հանոյում մասնակցեց «Աշխարհի մշակույթներ» միջազգային փառատոնին

12 հոկտեմբերի, 2025
ՀՀ դեսպանությունը Հանոյում մասնակցեց «Աշխարհի մշակույթներ» միջազգային փառատոնին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 10-12-ը Հանոյի Թանգ Լոնգ կայսերական ամրոցում (Thang Long Imperial Citadel) անցկացվեց «Աշխարհի մշակույթներ» (Cultures of the World) միջազգային փառատոնը, որին մասնակցեց նաև Վիետնամում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական արտադրության կոնյակներ, գինիներ, ուտեստներ, հայ հեղինակների՝ վիետնամերեն և անգլերեն թարգմանված գրքեր, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող գրքույկներ և տեսահոլովակներ։

Նշենք, որ ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից կազմակերպված հիշյալ միջոցառումը համարվում է Վիետնամում երբևէ անցկացված խոշորագույն մշակութային իրադարձություն, որը կոչված է ընդգծելու մշակութային բազմազանության առանձնահատկությունները և վերահաստատելու մշակույթի կենսական դերը՝ որպես պետություններին և ազգերին միավորող կամուրջ։

Փառատոնին մասնակցած 48 երկրի ներկայացուցիչ իրենց հատկացված ազգային մշակութային տարածքներում և առանձին տաղավարներում հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց երկրի պատմական ու մշակութային ժառանգությունը, ազգային հագուստները, ավանդական երաժշտությունը, պարերը, ֆիլմերն ու արհեստները, ինչպես նաև ցուցադրելու իրենց խոհանոցային յուրօրինակ ուտեստները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: