• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Հանոյում անցկացվեց Հայաստան-Վիետնամ կրթական տեխնոլոգիաների համաժողովը

23 սեպտեմբերի, 2025
Հանոյում  անցկացվեց Հայաստան-Վիետնամ կրթական տեխնոլոգիաների համաժողովը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հանոյում տեղի ունեցավ «Armenia-Vietnam Edtech Summit» խորագիրը կրող համաժողովը, որին հայկական կողմից մասնակցեցին ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը, Հո Շի Մինում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Միջազգային բաժնի ղեկավար Քրիս Շահինյանը, ինչպես նաև գործընկերությունների և զարգացման գծով մենեջեր Սթիվեն Բրիջեսը։

Վիետնամական կողմից համաժողովին մասնակցեցին փոխվարչապետ Ճան Հոնգ Հան, Կրթության և ուսուցման փոխնախարար Լե Քուանը, նորարարական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մի շարք մասնագետներ, ուսանողներ։

Իր ելույթում ՀՀ դեսպանը, ներկայացնելով «Թումո» կենտրոնի գործունեությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս, նշեց, որ Վիետնամում այդ մոդելի կենտրոններ հիմնադրելը համագործակցության նոր հանգրվան է երկու երկրների համար, որը ենթադրում է փոխգործակցություն ոչ միայն կառավարությունների, այլև կրթական ու գործարար շրջանակների մակարդակում։

ՎՍՀ փոխվարչապետ Ճան Հոնգ Հան, խոսելով «Թումո» կենտրոնի հետ գործակցության կարևորության և հեռանկարների մասին, նշեց, որ այս համագործակցությունը ևս մեկ անգամ դրսևորում է Վիետնամի կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու մարդկային ներուժը, հատկապես՝ բարձր որակավորմամբ կադրերի պատրաստման ուղղությամբ։

Ելույթներ ունեցան նաև ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը և ՎՍՀ կրթության և ուսուցման նախարարի տեղակալ Լե Քուանը։

Հայկական պատվիրակության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրեցին «Թումո» կենտրոնի գործունեության ոլորտները, նպատակները, անցած ճանապարհն ու ձեռքբերումները՝ համաժողովի ավարտին պատասխանելով ներկաների հարցերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: