• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Հանդիպում ՎՍՀ փոխվարչապետ Ճան Հոնգ Հայի հետ

23 սեպտեմբերի, 2025
Հանդիպում ՎՍՀ փոխվարչապետ Ճան Հոնգ Հայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հանոյում կազմակերպված «Armenia-Vietnam Edtech Summit» խորագիրը կրող համաժողովի շրջանակներում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը, Հո Շի Մինում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնող հայկական պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Վիետնամի փոխվարչապետ Ճան Հոնգ Հայի հետ։

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը, կարևորելով նորարարության ոլորտում Հայաստան-Վիետնամ համագործակցության ուղղությամբ իրականացվող քայլերը, հույս հայտնեց, որ մոտ ապագայում «Թումոն» հնարավորություն կունենա արդյունավետ գործունեություն ծավալել նաև Վիետնամում։

Փոխվարչապետ Ճան Հոնգ Հան, ողջունելով հայկական պատվիրակության այցը Վիետնամ, կիսվեց իր առանձնահատուկ տպավորություններով ընթացիկ տարվա ապրիլին ՎՍՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում «Թումո» կենտրոն կատարած այցից։

Փոխվարչապետը վերահաստատեց ՎՍՀ կառավարության պատրաստակամությունը՝ խթանելու «Թումոյի» գործունեությունը Վիետնամում։

Զրուցակիցները քննարկեցին նաև «Թումոյի» և վիետնամական կողմի միջև համագործակցության կոնկրետ ուղղություններին առնչվող, տեխնիկական, ֆինանսական և մի շարք այլ հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: