• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպանի հանդիպումը Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղարի տեղակալի հետ

20 հունիսի, 2025
ՀՀ դեսպանի հանդիպումը Կամբոջայի արտաքին գործերի և  միջազգային համագործակցության նախարարության  պետքարտուղարի տեղակալի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 20-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում դեսպան Ս. Բաղդասարյանը հանդիպեց Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղարի տեղակալ Ֆեն Սավնիի հետ։

Զրույցի ընթացքում դեսպան Բաղդասարյանը նշեց Կամբոջայի հետ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և երկու երկրներ մուտքի արտոնագրերի փոխադարձ վերացման անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ այն կարող է խթանել երկխոսությունը նաև ԱՍԵԱՆ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։

Դեսպան Բաղդասարյանը հավելեց, որ Հայաստանը պատրաստ է Կամբոջայի հետ կիսվել իր փորձով նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտներում։

Պետքարտուղարի տեղակալ Ֆեն Սավնին իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց վերջին շրջանում Կամբոջայում զբոսաշրջության և ավիափոխադրումների ոլորտների արագ զարգացման վրա՝ ընդգծելով այդ միտումների հնարավոր դրական ազդեցությունը Հայաստանի հետ երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման հարցում։

Ֆեն Սավնին կարևորեց ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ Կամբոջայի կառավարության իրականացրած քայլերը՝ հրավիրելով հայ գործարարներին այցելել Կամբոջա՝ գործնական կապեր հաստատելու նպատակով։

Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու փոխաջակցությունը միջազգային կազմակերպություններում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: