• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակության այցը Հանոյ

20 մարտի, 2025
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակության այցը Հանոյ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 20-ին Հանոյում տեղի ունեցան «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանի հանդիպումները Վիետնամի հակաականային գործունեության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լե Քուանգ Հոպի և ՎՍՀ Ազգային պաշտպանության նախարարության Արտաքին կապերի վարչության Եվրոպայի բաժնի ղեկավար գնդապետ Նգույեն Չի Թանի հետ։ Հանդիպումներին մասնակցեց նաև ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը։
 
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնի գործունեության առանձնահատկություններն ու իրականացրած առաքելությունները ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում։ Խոսվեց հայ մասնագետների կողմից «Կանաչ պիտակ» որակավորման համակարգի ներդրման և «կանաչ հակաականային գործունեության» մեթոդների կիրառման կարևորության մասին, որի արդյունքում չի վնասվում շրջակա միջավայրը։
 
Քննարկումների ընթացքում զրուցակիցները, ընդգծելով ականազերծման ոլորտում Հայաստանի և Վիետնամի ունեցած ընդհանուր հետաքրքրությունները, պատրաստակամություն հայտնեցին զարգացնել փոխգործակցությունը՝ փորձի փոխանակման, համատեղ դասընթացների կազմակերպման և այլ ուղղություններով։
 
Տնօրեն Վ. Սարգսյանը Վիետնամի հակաականային գործունեության ազգային կենտրոնի պատվիրակությանը հրավիրեց այցելել Հայաստան։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: