• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Վարդանյանի այցը Վիետնամի Հայֆոն քաղաք

19 մարտի, 2017

 Մարտի 19-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն այցելեց Վիետնամի Հայֆոն քաղաք, որտեղ հանդիպումներ ունեցավ Հայֆոնի քաղաքային կոմիտեի նախագահի տեղակալ, Հայֆոնի քաղաքապետ Լե Թան Սոնին, Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանին (Ն.Վ. Տուանը նախկինում երկար տարիներ եղել է Հայֆոնի քաղաքային խորհրդի նախագահը) և խմբի անդամներին, տեղի գործարարներին, Վիետնամում ՀՀ պատվավոր հյուպատոս Չան Դան Տուանին, ինչպես նաև այցելեց Հայֆոնի նավահանգիստ և Դին Վու արդյունաբերական ազատ գոտի:

Հայֆոնի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում քաղաքի ղեկավարության հետ։ Դեսպան Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց հաստատուն զարգացող հայ-վիետնամական հարաբերությունները, ինչպես նաև շնորհավորեց հավաքվածներին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի կապակցությամբ: Կարևորվեց նաև Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի ջանքերը երկու երկրների միջև կապերի սերտացման գործում:

Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունն ավելացնելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու փոքր և միջին բիզնեսների համագործակցությունը խթանելու նպատակով դեսպան Վարդանյանն առաջարկեց 2017թ-ի ընթացքում Հայֆոնում կամ Հայաստանում կազմակերպել հայ-վիետնամական գործարար ֆորում, ինչպես նաև սկսել Հայֆոնը՝ Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցության հուշագրի ստորագրման գործընթացը, որը գոհունակությամբ ընդունվեց քաղաքի իշխանությունների կողմից:

Տեղեկանք․ Հայֆոնը Հոշիմինից հետո Վիետնամի ամենախոշոր նավահանգիստն է և համարվում է Վիետնամի արագ զարգացող տնտեսության կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղկայված են արդյունաբերական և լոգիստիկ ազատ գոտիներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: