• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպանի հանդիպումները Ֆիլիպինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ

15 հունիսի, 2016

 Ֆիլիպիններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ս.թ. հունիսի 14-ին հանդիպեց Ֆիլիպինների Արտաքին գործերի դեպարտամենտի քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ (Undersecretary for Policy) Ենրիկե Մանալոյի հետ:

Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվություններ անցկացնելու հնարավոր ժամկետները: Էնրիկե Մալանոն հաստատեց Ֆիլիպինների պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկկողմ օրակարգի բոլոր բանագավառներում համագործակցությունը սերտացնելու ուղղությամբ:

ԱԳ քարտուղարի տեղակալը կարևորել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի վերաբերյալ քննարկվող պայմնագաիրը, ինչպես նաև ներդրումների խրախուսման, հարկային ոլորտում, տնտեսական և գիտական համագործակցության վերաբերյալ այլ քննարկվող համաձայնագրերը և հավաստիացրեց, որ ֆիլիպինյան կողմը կաշխատի արագացնել դրանց ընթացքը:

Զրուցակիցները անդրադարձել են նաև 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Նույն օրը տեղի է ունեցել Հայ-ֆիլիպինյան բարեկամության խումբի առաջին հանդիպումը: Խումբը ստեղծվել է ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և դրա անդամներն են Ֆիլիպինների տարբեր մասնագիտական եւ գործունեության ոլորտներից և մտավորականության ներկայացուցիչներ։

Բացման խոսքում դեսպանը Վարդանյանը ողջունել է Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի անդամներին եւ հույս է հայտնել, որ պետք է գործնական ծրագրեր իրականացնել երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ ի շահ երկու բարեկամական ազգերի հարաբերությունների զարգացման: Դեսպանը նշեց, որ խումբն անելիք ունի նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն Ֆիլիպիններում հասարակության տարբեր շրջանակներում տարածելու համար։

Բարեկամության խմբի նախագահն է “Մանիլարտ” մշակութային հիմնադրամի նախագահ Էյմի Լոստեն, որն իր ելույթում նշեց, խմբի անդամները լիակամ են՝ երկու երկրների միջև կապերը զարգացնելու ծրագրերերն իրականացնելու:
Քննարկման ընթացքում որոշվեց, որ հունիսի 16-ին սուրբ Ավգուստին եկեղեցում, որը Ֆիլիպինների ամենահին եկեղեցին է, կմատուցվի սուրբ պատարագ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Դեսպանը նշել է, որ քանի որ Ֆիլիպինները հանդիսանում են Ասիայի քրիստոնյա երկիրներից մեկը, կարեւոր է, որ խմբի անդամները տարածեն հայ մշակույթի, պատմության, երկրի առօրյային առնչվող իրական տեղեկատվություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: