• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Ռաիսա Վարդանյանի առանձնազրույցը ՎՍՀ նախագահ Չունգ Տան Շանգի հետ

28 մարտի, 2015

Ս.թ. մարտի 28-ին ՎՍՀ մայրաքաղաք Հանոյում մեկնարկեց Միջխորհրդարանական միության 132-րդ վեհաժողովը։ Վեհաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը առանձնազրույց ունեցավ ՎՍՀ նախագահ Չունգ Տան Շանգի հետ։

Առանձնազրույցի ժամանակ դեսպան Վարդանյանը Չունգ Տան Շանգին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնը և վերահաստատեց Հայաստան այցելելու հրավերը։

Անդրադառնալով վեհաժողովի աշխատանքներին՝ դեսպան Վարդանյանը նշեց, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության օրինակելի հարթակ է և հույս հայտնեց, որ 160 երկրներից (այդ թվում Հայաստանից) Հանոյ ժամանած թվով 1300 պատվիրակները արդյունավետ նստաշրջան կանցկացնեն։

Դեսպան Վարդանյանը զրուցակցին նաև տեղեկացրեց, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և ներկայացրեց այդ կապակցությամբ Հայաստանում և ամբողջ աշխարհում նախատեսվելիք միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ դեսպան Վարդանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին, ինչը ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ և հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով:

ՎՍՀ նախագահ Չունգ Տան Շանգը դեսպան Վարդանյանին շնորհակալություն հայտնեց Նախագահ Սարգսյանի հրավերը վերահաստատելու համար և, խնդրելով փոխանցել իր ջերմ ողջույնը Նախագահ Սարգսյանին, իր հերթին վերահաստատեց Հայաստան այցելելու իր շատ մեծ ցանկությունը։

Չունգ Տան Շանգը ընդգծեց, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի նման բազմակողմ ֆորումները գլոբալ խնդիրներ քննարկելուց բացի կարող են նաև օգտակար լինել երկկողմ հակասությունները հարթելու և շփման եզրեր գտնելու համար։

Առանձնազրույցի ընթացքում կողմերը անդրադարձան նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: