• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ

15 մարտի, 2015

Ս.թ. մարտի 15-ին Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը Հանոյ) հանդիպեց Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալբերտ դել Ռոսարիոյի հետ:

Հանդիպման սկզբում դեսպան Վարդանյանը փոխանցեց Նախարար Նալբանդյանի ջերմ ողջույնը և վերահաստատեց Հայաստան այցելելու հրավերը:

Ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ դեսպան Վարդանյանը նշեց, որ դրանց նոր թափ հաղորդելու համար անհրաժեշտ է ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը և ստեղծել միջկառավարական հանձնաժողով տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության խորացման համար:

Դեսպան Վարդանյանը, նախարար դել Ռոսարիոյի խնդրանքով, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և տեղեկացրեց, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցային գործընթացին ինչը ուղեկցվում է շփման գծում սադրիչ գործողությունների իրականացմամբ և հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներով:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումներին՝ դեսպան Վարդանյանը նախարար դել Ռոսարիոյին տեղեկացրեց, որ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք միջոցառումներին:

Հանդիպման վերջում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: