• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը ՎՍՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Կոնստանտին Վնուկովի հետ

04 մարտի, 2015

Ս.թ. մարտի 4-ին ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը ընդունեց ՎՍՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Կոնստանտին Վնուկովին:

Հանդիպման սկզբում դեսպան Վարդանյանը Կ. Վնուկովին ներկայացրեց ՎՍՀ-ում ՀՀ դեսպանության գործունեությունը և հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների համառոտ նկարագիրը։

Կ. Վնուկովը, իր հերթին անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում սպասվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Դեսպան Վարդանյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ն չափազանց մեծ կարևորություն է տալիս այդ միջոցառումներին և որ դրանք արդեն իսկ մեկնարկել են ինչպես Հայաստանում այնպես էլ ամբողջ աշխարհում:

Կարևորելոն տարածաշրջանային կազմակերություններում արդյունավետ համագործակցությանը, Կ. Վնուկովը ընդգծեց, որ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերություններին և նոր հնարավորություններ կստեղծի անդամ երկրների գործարար շրջանակների համար։

Դեսպան Վարդանյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա ընթացքին, առանձնակի կարևորեց ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Ռուսաստանի միջնորդական ջանքերը։

Միջազգային քաղաքական օրակարգը քննարկելու ընթացքում կողմերը անդրադարձան Ուկրաինայում առկա իրավիճակին, Իրաքում և Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների դեմ միջազգային կոալիցիայի պայքարին և մի շարք այլ հարցերի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: