• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը ՎՍՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Փրաթիբհա Մեհթայի հետ

03 մարտի, 2015
Դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը ՎՍՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Փրաթիբհա Մեհթայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մարտի 3-ին ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց ՎՍՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Փրաթիբհա Մեհթայի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Վարդանյանը Փ. Մեհթային ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում և ամբողջ աշխարհում սպասվելիք միջոցառումների համառոտ նկարագիրը և կարևորեց ՄԱԿ-ի դերը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում միջազգային հանրությանը համախմբելու գործում:

Դեսպան Վարդանյանը հատկապես ընդգծեց, որ ՄԱԿ-ը լինելով համամարդկային արժեքներ կրող միջազգային կազմակերպություն, մեծ անելիք ունի Թուրքիայի ժխտողական քաղաքականության զսպման և պատմական արդարության վերականգնման հարցում:

Արդրադառնալով Ադրբեջանի կողմից պատմական փաստերի խեղաթյուրման քաղաքականությանը՝ դեսպան Վարդանյանը իր մտահոգությունը հայտնեց ս.թ.փետրվարի 27-ին ՎՍՀ-ում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանությունների կողմից կազմակերպված «Խոջալուի ցեղասպանություն» խորագիրը կրող համաժողովի անցկացման կապակցությամբ և ընդգծեց, որ արդբեջանական իշխանությունները ոտնահարելով բոլոր համընդհանում ընդունված միջազգային նորմերը, շարունակում են հայատյացություն սերմանել ինչպես սեփական, այնպես էլ օտար երկրներում:

Փ. Մեհթան, արդրադառնալով ՎՍՀ-ում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված համաժողովին, տեղեկացրեց, որ ՎՍՀ-ում Ադրբեջանի դեսպանը անձամբ է իրեն փոխանցել վերոնշյալ համաժողովի մասնակցության հրավերը, բայց ՎՍՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը հրաժարվել է որևէ ձևաչափով ներկա գտնվել այդ համաժողովին:

Միաժամանակ Փ. Մեհթան, վերլսելով դեսպան Վարդանյանի փաստարկները, առանձնակի ընդգծեց, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է անվերապահորեն պահպանեն և կատարեն ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները և որ համընդհանուր ընդունված միջազգային նորմերի ոտնահարումը միշտ էլ խստորեն դատապարտվել է կազմակերպության կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: