• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Երկկողմ հարաբերություններ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 14-ին:

2024թ. փետրվարից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սուրեն Բաղդասարյանը։

2022թ. սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Դան Մին Կհոյը (նստավայրը՝ ք.Մոսկվա):

2023թ. նոյեմբերից Հոշիմին քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն է Գրեգորի Օհաննեսյանը:

Այցեր

Վիետնամ

2024թ. նոյեմբեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2019թ. հուլիս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2012թ. հունիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2012թ. փետրվար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2002թ. օգոստոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

1992թ. դեկտեմբեր

ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյան

Հայաստան

2025թ. ապրիլ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Ման

2019թ. ապրիլ

ՎՍՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հոանգ Բին Կուան

Ասիա-Եվրոպա համագործակցության քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով

2018թ. հոկտեմբեր

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆամ Բին Մին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով

2015թ. հոկտեմբեր

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնգ

ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորում

Ստորագրված փաստաթղթեր

Արձանագրություններ

  • ՀՀ և ՎՍՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, 14 հուլիսի 1992թ.
  • ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
  • ՀՀ արդյունաբերության նախարարության և ՎՍՀ ծանր արդյունաբերության նախարարության միջև արտադրության և տեխնոլոգիայի բնագավառում համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
  • ՀՀ ԱԳՆ և ՎՍՀ ԱԳՆ միջև խորհրդակցությունների վերաբերյալ, 8 հունիսի 2012թ.

Համաձայնագրեր

  • ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբերի 1992թ.
  • ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, 13 դեկտեմբեր 1992թ.
  • ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, 13 դեկտեմբեր 1992թ.
  • ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 8 հունիսի 2012թ.
  • ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ, 8 հունիսի 2012թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018թթ. համագործակցության մասին, 11 հուլիսի 2015թ.
  • ՀՀ Կառավարության և ՎՍՀ Կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին, 5 հուլիսի 2019թ., Հանոյ (վավերացվել է 2021թ. նոյեմբերի 17-ին)
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին, 21 հոկտեմբերի 2019թ.
  • ՀՀ Ազգային ժողովի և ՎՍՀ Ազգային ժողովի միջև համագործակցության մասին, 3 ապրիլի 2025թ., Երևան

Փոխըմբռնման հուշագրեր

  • ՀՀ արդարադատության նախարարության և ՎՍՀ արդարադատության նախարարության միջև արդարադատության ոլորտում համագործակցության մասին, 22 հոկտեմբերի 2015թ.
  • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև դիվանագիտական վերապատրաստման և կրթության ոլորտում համագործակցության համար, 22 նոյեմբերի 2022թ.

Առևտրատնտեսական համագործակցություն

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2020թ.

1490.5

33434.2

9027.0

2021թ.

1226.4

36659.6

9601.1

2022թ.

1421.5

175757.5

84979.9

2023թ.

642.3

815448.1

7109.9

2024թ.

6329.9

881212.3

820031.1

 

Թարմացված է՝ 08.04.2025թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: