• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Վին Ֆուք նահանգ:

08 օգոստոսի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Վին Ֆուք նահանգ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ օգոստոսի 8-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վիետնամի Վին Ֆուք նահանգում։

Այցի շրջանակներում դեսպան Կաժոյանը հանդիպեց Վին Ֆուք նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ Վու Չի Զանգի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, Հայաստանի մարզերի և Վիետնամի նահանգների՝ մասնավորապես Վին Ֆուք նահանգի միջև առևտրա-տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման հնարավորությունները, մտքեր փոխանակեցին տարածաշրջաններում ներկայիս իրավիճակի վերաբերյալ և այլ թեմաներ։

Դեսպան Կաժոյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։

Վին Ֆուք նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Վու Չի Զանգը ներկայացրեց նահանգի առավել զարգացած ոլորտները՝ հավելելով, որ նահանգի ուշադրության կենտրոնում է էկոհամակարգի վերականգնման և զբոսաշրջության ոլորտների զարգացումը, որի շնորհիվ նահանգը գրավում է օտարերկրյա ներդրողների ուշադրությունը: Պարոն Վուն հանձնարարեց նահանգի արտաքին գործերի, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության դեպարտամենտներին և այլ գործակալություններին սերտորեն համագործակցել Հայաստանի դեսպանության հետ և վերահաստատեց, որ Վին Ֆուք նահանգում կան բոլոր բարենպաստ պայմանները օտարերկրյա, ներառյալ, հայկական ձեռնարկությունների համար նահանգում ներդրումներ կատարելու համար:

Հաշվի առնելով նահանգի ռազմավարական դիրքը՝ մայրաքաղաք Հանոյի և Նոյ Բայ միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Վին Ֆուքն ունի կարևորագույն լոգիստիկ նշանակություն՝ ամբողջ տարածաշրջանում բեռնափոխադրումների իրականացման առումով:

Վին Ֆուք կատարած աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Կաժոյանին ուղեկցում էր ՀՀ դեսպանի օգնական տիկին Նգույեն Թան Տամը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: