• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Լաոս:

05 մայիսի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Լաոս:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մայիսի 5-7-ը Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք․ Հանոյ) աշխատանքային այցով գտնվում էր Լաոսում։

Այցի շրջանակներում դեսպան Կաժոյանը հանդիպեց Լաոսի ԺԺՀ արտաքին գործերի նախարարության եվրոպայի և ամերիկայի դեպարտամենտի վարչության պետ պարոն Խամֆենգ Դուանգթոնգլայի և C.E.O. Import & Export Sole Co. ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ուիլյամ Դոնգշվանի հետ։

Լաոսի ԺԺՀ արտաքին գործերի նախարարության եվրոպայի և ամերիկայի դեպարտամենտի վարչության պետ պարոն Խամֆենգ Դուանգտոնգլայի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լաոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, բարձրաստիճան և այլ մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպումը, Լաոս-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և այլ հարցեր։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջաններում ներկայումս ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դեսպան Կաժոյանը ներկայացրեց Հայաստանի սահմանամերձ, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները, տեղեկացրեց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին, ինչպես նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ իրականացրած ագրեսիայի բացասական հետևանքները։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Լաոսի ԱԳՆ եվրոպայի և ամերիկայի դեպարտամենտի աշխատակից Խամ Ֆաենգը և Հայաստանի պատասխանատու Նալուվեթ Լաթթանավիսեթը:

C.E.O. Import & Export Sole Co. ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ուիլյամ Դոնգշվանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Կաժոյանը քննարկեց Հայաստանից Լաոս հայկական ալկոհոլային խմիչքների, մասնավորապես հայկական գինիների և մրգային օղիների ներկրման ծավալների և տեսականու ավելացման հարցերը։

Ընկերությունը 2022 թվականի դեկտեմբերից արդեն Լաոս է ներկրում Արարատ կոնյակները: Զրուցակիցները պայմանավորվեցին 2023 թ. աշնանը համատեղ կազմակերպել Արարատ կոնյակների պաշտոնական ներկայացումը Լաոսում։

Դեսպան Կաժոյանը Ուլիամ Դոնգշվանի ուղեկցությամբ այցելեց Վիենտյանում Արարատ կոնյակների վաճառքի մի շարք սրահներ, որտեղ պատշաճ ձևով ցուցադրվում ու գովազդվում հայկական կոնյակները։

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն այցի ընթացքում դեսպան Կաժոյանին ուղեկցում էր ՀՀ դեսպանության գործավար Նգույեն Տան Տամը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: