• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերի և տիկնոջ կողմից Լուսնային Նոր Տարվա կապակցությամբ հրավիրված պաշտոնական ընդունելությանը:

31 հունվարի, 2023
Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերի և տիկնոջ կողմից Լուսնային Նոր Տարվա կապակցությամբ հրավիրված պաշտոնական ընդունելությանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հունվարի 31-ին, Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը, մասնակցեց Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերի և նրա տիկնոջ կողմից Մալականյանգ նախագահական պալաատում հրավիրված հանդիսավոր պաշտոնական ընդունելությանը՝ Ֆիլիպիններում Լուսնային Նոր տարվա տոների ավարտի կապակցությամբ։

Պաշտոնական ընդունելությանը ներկա էին Ֆիլիպինների Հանրապետությունում հավատարմագրված օտարերկյա պետությունների դեսպանները, Ֆիլիպինների Հանրապետության Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի նախագահ Խուան Միգել Ֆերնանդես Զուբիրին, ստորին՝ Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Մարտին Ռոմուալդեսը, Ֆիլիպինների Հանրապետության արտաքին դեպարտամենտի քարտուղար Էնրիկե Ա. Մանալոն, երկրի նախկին նախագահ Գլորիա Մակապագալ Առոյոն, Կառավարության այլ անդամներ ու պաշտոնյաներ։

Պաշտոնաական ընդունելության ժամանակ ելույթներով հանդես եկան Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերը: Նա իր ելույթում նշեց, որ անցնող տարին COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարման և վերականգնման տարի էր և երկրի տնտեսությունը սկսել է վերականգնվել միայն կես տարի առաջ, երբ հանվել են սահմանափակումների մեծ մասը և երկիրը բացվել է զբոսաշրջիկների համար։

Նախագահն իր ելույթում նաև ներկայացրեց Ֆիլիպինների կողմից գրանցված մի շարք տնտեսական ցուցանիշներ՝ մասնավորապես նշելով, որ 2022 թ․  Ֆիլիպիններն՝ ակնկալվող 5,7% ՀՆԱ-ի փոխարեն գրանցել է ՀՆԱ-ի 7,7% աճ, ինչը Հարավ-Արևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների ցանկում երկրորդ ցուցանիշն է Վիետնամից 8,02%-ից հետո։

Դիվանագիտական կորպուսի անունից հանդես եկավ դուայեն՝ Ֆիլիպինների Հանրապետությունում Սուրբ Աթոռի Առաքելական Նվիրակ՝ Արքեպիսկոպոս Չարլզ Ջ, Բրաունը, ով իր ելույթում կարևորեց Ֆիլիպինների կողմից սահմանների բացումը, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել և խորացնել Ֆիլիպինների հարաբերությունները Հարավ-Արևելյան Ասիայի և աշխարհի այլ տարածաշրջանների պետությունների հետ։

Պաշտոնական ընդունելությունը ավարտվեց տոնական հրավառությամբ։

Ֆիլիպիններ կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց նաև Մանիլայում Մոսկվայի օրերին բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի էր ունենում Մոսկվայի և Մանիլայի միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Մոսկվայի պատվիրոկությունը ղեկավարում էր Մոսկվայի Կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերիդեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը: Պատվիրակության կազմում էր նաև շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը:

Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպում ունեցավ նաև  Մանիլայի քաղաքապետ տիկին Մարիա Շիլա Հոնրադո Լակունա-Պանգանի (Ms. Maria Sheilah Honrado Lacuna-Pangan)՝ քննարկելով Երևանի և Մանիլայի միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրի կնքման հնարավորությունները։ Տիկին Մարիա Շեյլիա Հոնրադո Լակունա-Պանգանը դրական արձագանքելով դեսպան Կաժոյանի առաջարկությանը, առաջարկեց ավելի մանրամասն քննարկել հարցը՝ դեսպան Վահրամ Կաժոյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն նախատեսված առաջիկա այցի ընթացքում։

Այցի շրջանակներում դեսպան Կաժոյանն այցելեց Ֆիլիպիններում ՀՀ պատվավոր հյուպատոսություն, քննարկումներ ունեցավ պատվավոր հյուպատոս Խոսե Պերիկե Կրտսերի հետ, ինչպես նաև հանդիպում ունեցավ Ֆիլիպիններում բնակվող և աշխատող մի շարք հայերի և ՀՀ քաղաքացիների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: