• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վերադարձնենք երեխաներին ամերիկյան հասարակական կազմակերպության նախագահ, ամերիկահայ Ռոբերտ Կալաթչանի հետ:

13 հունվարի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վերադարձնենք երեխաներին ամերիկյան հասարակական  կազմակերպության նախագահ, ամերիկահայ Ռոբերտ Կալաթչանի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունվարի 13-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) հանդիպեց Վերադարձնենք երեխաներին (Giving it Back to Kids) ամերիկյան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ ամերիկահայ Ռոբերտ Կալաթչանի (Robert Kalatschan) հետ:

          Դեսպան Կաժոյանը հանդիպման ընթացքում հակիրճ պատմական ակնարկ կատարեց հայ-վիետնամական հարաբերություններին, ինչպես նաև ներկայացրեց Վիետնամում ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները:

          Իր հերթին պարոն Կալաթչանը նշեց, որ «Վերադարձնենք երեխաներին» ՀԿ-ն Վիետնամում գործունեություն է ծավալում արդեն 20 տարուց ավել և ամենահին միջազգային հասարակական կազմակերպությունն է երկրում: Այնուհետև պարոն Կալաթչանը հակիրճ ներկայացրեց իր կազմակերպության հիմնական գործունեության ոլորտները, որոնք իրականացվում են Վիետնամում, Կամբոջայիում, Լաոսում և Ֆիլիպիններում:

          Դեսպան Կաժոյանը ներկայացրեց նաև Լաչինի միջանցքի արդեն մեկ ամիս շարունակվող շրջափակման արդյունքում՝ Արցախում առաջացած հումանիտար իրավիճակը, որի զոհերն են դառնում նաև Արցախի երեխաները, հավելելով, որ միջազգային հանրության ու միջազգային կազմակերպությունների կոչերն ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի իշխանությունների վրա: Արցախում արդեն զգալի է պարենի ու դեղորայքի պակասը:

          Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին կազմակերպել նոր հանդիպում՝ ՀՀ դեսպանության և Վերադարձնենք երեխաներին (Giving it Back to Kids) ամերիկյան հասարակական կազմակերպության միջև հետագա հնարավոր համագործակցությունն ավելի առարկայական քննարկելու նպատակով:  

          Լինելով ամերիկահայ, պարոն Կալաթչանը շատ ոգևորված էր ՀՀ դեսպանություն այցելելությամբ. նրա հայրը 1915 թվականին Արևմտյան Հայաստանից տեղափոխվել է Խորհրդային Հայաստան, այնուհետև Ուկրաինա, որտեղից էլ արտագաղթել է Միացյալ Նահանգներ: Ներկայումս բնակվում է Կալիֆորնիայում: Նա ներգրավված է եղել Փասադենայում Հայոց Եղեռնի հուշարձանի կառուցման աշխատանքներում:

          Վերադարձնենք երեխաներին ամերիկյան հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Կալաթչանի հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և հասարակական  կազմակերպության փոխնախագահ տիկին Տոնգ Թհի Թհան Տամը (Ms. Tong Thi Thanh Tam):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: