• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության կողմից կազմակերպված Նոր տարվա կապակցությամբ միջոցառմանը:

10 հունվարի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության կողմից կազմակերպված Նոր տարվա կապակցությամբ միջոցառմանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունվարի 10-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan), մասնակցեց Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության կողմից կազմակերպված Նոր տարվա կապակցությամբ միջոցառմանը, որին հրավիրված էին մասնակցելու Վիետնամի բարձրաստիճան պաշտոնյաներ, կառավարության և ԱԺ անդամներ, Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչներ և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

          Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության կողմից կազմակերպված Նոր տարվա կապակցությամբ միջոցառմանը ելույթներով հանդես եկան Վիետնամի փոխնախագահ տիկին Վո Թհի Ան Սյուանը (Vice-President Ms. Vo Thi Anh Xuan), Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության նախագահ, դեսպան տիկին Նգույեն Ֆուոնգ Նգան (President of Vietnam Union of Friendship Organizations, Ambassador Ms. Nguyen Phuong Nga), ՎՍՀ ԱԳ նախարարի տեղակալ պարոն Հա Կիմ Նյոքը (Deputy Foreign Minister Mr. Ha Kim Ngoc), Վիետնամում Պաղեստինի Պետության դեսպան, դիվանագիտական կորպուսի դուայեն՝ պարոն Սաադի Սալաման (Ambassador of the State of Palestine to Vietnam, Dean of Diplomatic Corps, Mr. Saadi Salama) և «Վերադարձնենք երեխաներին» հասարակական կազմակերպության հիմնադիր ու նախագահ Ռոբերտ Կալաթչանը (Mr. Robert Kalatschan, President of «Giving it Back to Kids»):

          ՎՍՀ փոխնախագահ Վո Թհի Ան Սյուանն իր ելույթում անդրադարձավ 2022 թվականին՝  նշելով, որ այն դժվար տարի էր Վիետնամի համար՝ պայմանավորված երկրի սոցիալական և տնտեսական ոլորտների վերականգնմամբ, սակայն Վիետնամի Կոմկուսը, կառավարությունն ու ժողովուրդը պատվով կատարեցին իրենց վրա դրված պարտավորությունները՝ նախատեսված 6 տոկոս ՀՆԱ-ի աճի փոխարեն արձանագրելով 8,2 տոկոս աճ: Վիետնամի փոխնախագահը նաև վստահություն հայտնեց, որ 2023 թ. կհաջողվի գերազանցել 2022 թ. արձանագրված ցուցանիշները:

          Տիկին Վո Թհի Ան Սյուանն իր ելույթում նաև անդրադարձավ Վիետնամի կոմունիստական կուսակցության 13-րդ Ազգային համագումարի ընթացքում ընդունված հիմնական նպատակներին՝ մասնավորապես ցածր միջին եկամտով պետությունից (lower-middle-income) մինչև 2030 թվականը դառնալ միջին եկամտով (upper-middle-income), իսկ 2045 թվականին՝ բարձր եկամտով (high-income) պետություն:

          Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության նախագահ, դեսպան տիկին Նգույեն Ֆուոնգ Նգան իր ելույթում շնորհավորեց ներկաներին գալիք Լուսնային Նոր տարվա կապակցությամբ՝ նշելով, որ 2022 թիվը լի էր դժվարություններով և մարտահրավերներով և հույս հայտնեց, որ նոր տարին կլինի նոր հնարավորությունների տարի:

Տիկին Նգան նաև շնորհակալություն հայտնեց օտարերկրյա հասարակական կազմակերպություններին 2022 թ. Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միությանն աջակցություն ցուցաբերելու համար, որը կազմել է 224 միլիոն ԱՄՆ դոլար: Վիետնամում ներկայումս գրանցված են ու գործունեություն են ծավալում 500-ից ավել միջազգային ու արտասահմանյան ՀԿ-ներ: Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միության նախագահը միջոցառմանը ներկա գտնվողներին նաև հրավիրեց մասնակցելու ս.թ. մարտի 26-27-ը Վիետնամի Լաո Կայ նահանգում՝ իրենց կողմից կազմակերպած միջազգային բարեկամության միջոցառմանը:

          Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալ պարոն Հա Կիմ Նյոքն իր ելույթում նշեց, որ 2022 թ. մարտահրավերների տարի էր և Վիետնամին հաջողվել է արդյունավետ իրականացնել երկու կարևոր նպատակներ՝ համավարակի կանխարգելում և վերահսկում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտի վերականգնումը և զարգացումը: Պարոն Նյոքը նաև կարևորեց միջազգային հարթակում Վիետնամի դիրքերի ամրապնդումը՝ նպաստելով տարածաշրջանում և աշխարհում խաղաղության, կայունության, համագործակցության, զարգացման և առաջընթացին: Մասնավորապես նա անդրադարձավ Վիետնամի ընտրությանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեում:

          Վիետնամի ԱԳ նախարարի տեղակալը նաև անդրադարձավ Վիետնամի կողմից 35 տարի իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Նա նույնպես անդրադարձավ Վիետնամի կոմունիստական կուսակցության 13-րդ Ազգային համագումարի ընթացքում ընդունված հիմնական նպատակներին՝ մինչև 2030 թ. Վիետնամը դարձնել միջին եկամուտ ունեցող, իսկ 2045 թ. բարձր եկամուտ ունեցող զարգացած երկիր:

          Դիվանագիտական կորպուսի անունից ելույթով հանդես եկավ Վիետնամում Պաղեստինի Պետության դեսպան պարոն Սաադի Սալաման: Իր ելույթում նա կարևորեց Վիետնամի կողմից արդեն 35 տարի իրականացվող Դոյ Մոի տնտեսական բարեփոխումների քաղաքականությանը և նշեց Վիետնամի հաջողությունները COVID-19 համավարակի հաղթահարման գործում:

          «Վերադարձնենք երեխաներին» ամերիկյան հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Կալաթչանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց օտարերկրյա հասարակական կազմակերպությունների հարցերով զբաղվող կոմիտեին, Վիետնամի բարեկամության կազմակերպությունների միությանը, Ժողովրդական օգնությունը համակարգող կոմիտեին իր կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու համար: Պարոն Կալաթչանը նաև ընդգծեց, որ իր կազմակերպության նպատակն է Վիետնամը դարձնել ուժեղ երկիր՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար անհատական նախագիծ: «Վերադարձնենք երեխաներին» ՀԿ-ն Վիետնամում գործունեություն է ծավալում արդեն 20 տարուց ավել և ամենահին հասարակական կազմակերպությունն է երկրում: Պարոն Կալաթչանն ամերիկահայ է ում հայրը 1915 թվականին Արևմտյան Հայաստանից տեղափոխվել է ԽՈրհրդային Հայաստան, այնուհետև ՈՒկրաինա, որտեղից էլ գաղթել է Միացյալ Նահանգներ:

         

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: