• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը Նյան Զան հեռուստաընկերությանն ու թերթին:

22 սեպտեմբերի, 2022
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը Նյան Զան հեռուստաընկերությանն ու թերթին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը  հարցազրույց տվեց Վիետնամի կոմունիստական կուսակցության Նյան Զան (Nhân Dân) հեռուստաընկերությանն ու նույնանուն թերթին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 31-ամյակի, Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի, ինչպես նաև հայ-վիետնամական հարաբերություններին առնչվող թեմաներով:

Դեսպան Վահրամ Կաժոյանն անդրադարձավ երկու երկրների միջև պատմական առնչություններին, մասնավորապես անդրադառնալով ՀՀ անկախության, դիվանագիտական հարաբերությունների և Հանոյում ՀՀ դեսպանության հաստատումից ի վեր Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, կարևորելով առևտրատնտեսական, զբոսաշրջային և մշակութային ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացումը:

Պարոն Կաժոյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և կարևորեց Վիետնամի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում՝ Հարավային Սուդանում և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում:

Դեսպան Կաժոյանն անդրադարձավ ս.թ. սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային: Այս համատեքստում ՀՀ դեսպանը նախ անդրադարձ կատարեց 2020 թ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին և Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը: Պարոն Կաժոյանն ընդգծեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարները շարունակել են իրենց ռազմատենչ հայտարարությունները, երկրի հետագա ծայրահեղ սպառազինումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումներն ու ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ շարունակական ոտնձգությունները: Վերջիններս ուղեկցվել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով:

ՀՀ դեսպանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակացային գործընթացը՝ որպես միակ ընդունելի ձևաչափ և նշեց, որ Հայաստանը ձգտում է լուծումներ գտնել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն շատ դժվար է դրան հասնել, երբ մյուս կողմը՝ ոգևորված 2020 թվականի իր ռազամական հաջողությամբ ու չստանալով միջազգային հանրության պատշաճ դատապարտումը՝ ձգտում է բոլոր հարցերը լուծել ագրեսիայի ու նորանոր մարտական գործողությունների միջոցով, միևնույն ժամանակ որևէ ուշադրություն չդարձնելով Լեռնային Ղարաբաղի բուն խնդրի քաղաքական կարգավորման հարցին: Այս պայմաններում, չնայած Հայաստանի խաղաղություն հաստատելու ձգտումներին, շատ դժվար է լինելու տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատել, եթե դա Ադրբեջանի օրակարգում չկա:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: