• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի (նստավայրը՝ ք. Հանոյ) աշխատանքային այցը Լաոս:

27 հուլիսի, 2022
Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի (նստավայրը՝ ք. Հանոյ) աշխատանքային այցը Լաոս:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը  (նստավայրը՝ ք. Հանոյ) ս.թ հուլիսի 27-ին հանդիպումներ ունեցավ Լաոսի Ժողովրրդական Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ պարոն Փանքամ Վիփավանի  և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար պարոն Սալեումսայ Կոմմասիթի հետ։ 

Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորեցին դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեցին, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան տիկին Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ ք. Մոսկվա) համատեղ ջանքերով կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության զարգացման։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը և խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, խորհրդային տարիներին Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսանած լաոսցի ուսանողների միության ստեղծումը և այլ հարցեր։ Կողմերը կարևորեցին համագործակցության զարգացումը մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության, կրթության և սպորտի բնագավառներում։ Լաոսի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ հույս հայտնեցին, որ շուտով Լաոսում կտեսնեն հայկական ապրանքներ՝ հատկապես Արարատ կոնյակը, որը Լաոսում վայելում է մեծ համբավ։ Զրուցակիցները ձեռք բերեցին մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի ստորագրման և երկկողմ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ։ Լաոսի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար պարոն Սալեումսայ Կոմմասիթը պատրաստակամություն հայտնեց հանդիպել իր հայ գործընկերոջը Վիենտյանում և Երևանում, ինչպես նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ս.թ. սեպտեմբերին։

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին (նստավայրը՝ ք. Հանոյ) աշխատանքային այցի ժամանակ ուղեկցում էր ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: