• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Հո Շի Մին քաղաք:

12 հունիսի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Հո Շի Մին քաղաք:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունիսի 12-15-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն աշխատանքային այցով գտնվում էր Հո Շի Մին քաղաքում։

Աշխատանքային այցի շրջանակներում ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպումներ է ունեցել մի շարք գործարարների և Հո Շի Մին քաղաքում գտնվող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ժամանակ Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը քննարկել է Հայաստանի և Վիետնամի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն, այս բնագավառում համագործակցության և հայկական որոշակի ապրանքատեսականու, մասնավորապես հայկական կոնյակի, գինիների, կաթնամթերքի, մսամթերքի և ժամացույցների Վիետնամ ներկրման հարցերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները՝ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:
Այցի շրջանակներում դեսպան Կաժոյանը հանդիպել է նաև Հո Շի Մին քաղաքում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:

Դեսպան Կաժոյանը հանդիպել է նաև Հո Շի Մինում գտնվող Wellspring International Bilingual դպրոցի ղեկավարության և ուսոցչական անձնակազմի հետ: Դպրոցն ամեն տարի, իբրև ավարտական քննությունների մաս, անց է կացնում մրցույթ ավարտական դասարանների միջև. նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է մի երկիր և այս տարի դասարաններից մեկը` 20 աշակերտ, անգլերենի ուսուցիչ՝ պրն. Հույ Վուոնգի ղեկավարությամբ, ներկայացնում էին Հայաստանը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքներում աշակերտներին օգնել և տեղեկատվական ու այլ նյութերով աջակցել էր դեսպան Վահրամ Կաժոյանը: Զրուցակիցները դեսպանին շնորհակալություն հայտնելով, տեղեկացրեցին, որ Հայաստանը ներկայացնող խումբը ոչ միայն լավագույնս է ներկայացրել իր երկիրն, այլև դա արել է մյուսներից ամենաառաջինը՝ ներկայացնելով նաև Հայաստանը խորհրդանշող պոստերը՝ արժանանալով այս տարվա մրցույթի հաղթողի բարձր մրցանակին:

Հո Շի Մին կատարած աշխատանքային այցի ընթացքում ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին ուղեկցում էր Վիետնամում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: