Լուրեր

Վիետնամում ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանների մամուլի ասուլիսը Հանոյում

05.10.2016

Կից լուսանկարներ

Վիետնամում ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանների մամուլի ասուլիսը Հանոյում

Վիետնամում ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանների մամուլի ասուլիսը Հանոյում

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 5-ին Հանոյում՝ ՌԴ մշակութային կենտրոնում, տեղի ունեցավ ՎՍՀ-ում հավատարմագրված ԵԱՏՄ դեսպանների մամուլի ասուլիսը՝ ԵԱՏՄ – Վիետնամ ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Ելույթներով հանդես եկան Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ, դեսպանները, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության եվրոպական շուկաների դեպարտամենտի ղեկավարը:

Իր ելույթում դեսպան Ռաիսա Վարդանյանը ՀՀ Կառավարության անունից շնորհավորել է Վիետնամի կառավարությանը՝ ԵԱՏՄ հետ առաջին ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, ներկայացրել առաջիկա տարիներին համաձայնագրի կատարման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանից Վիետնամ ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորություններին:

Ելույթներից հետո ԵԱՏՄ դեսպանները, առևտրական ներկայացուցիչները և վիետնամցի պաշտոնյաները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ասուլիսին ներկա էին 50-ից ավելին վիետնամական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դիվանագիտական անձնակազմի և առևտրական ներկայացուցիչներ, Վիետնամի գործարար շրջանակների անդամներ 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր