Լուրեր

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ

02.09.2016

Կից լուսանկարներ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ

Ամբողջ ալբոմ »

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն օգոստոսի 31-ին հանդիպում ունեցավ Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-վիետնամական օրակարգին առնչվող հարցեր և տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Դեսպան Վարդանյանը Վիետնամի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` երկրի անկախության տոնի առթիվ:
Ռաիսա Վարդանյանը նաև հանդիպում ունեցավ Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուկի հետ:

Վարչապետ Նգույեն Սուան Ֆուկը վերահաստատեց Վիետնամի կառավարության պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններն առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, կրթական, մշակույթի և այլ ոլորտներում: Այս համատեքստում կարևորվեցին երկկողմ փոխգործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվող քայլերը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր