Լուրեր

Հայկական մշակութային շաբաթ նվիրված Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23 ամյակին

14.07.2015

Կից լուսանկարներ

Հայկական մշակութային շաբաթ նվիրված Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23 ամյակին

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 14-ին վիետնամական «ANTG» հեռուստաալիքով մեկնարկում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23ամյակին:

Մշակութային շաբաթի շրջանակներում «ANTG» հեռուստաալիքով կցուցադրվի ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ելույթը հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման և անցած 23 տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ:

Մշակութային շաբաթի երաժշտական հատվածում կցուցադրվեն Շառլ Ազնավուրի, «KOHAR» սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգները: Առանձին հաղորդումով ներկայացվելու են Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Մշակութային շաբաթի ավարտին կցուցադրվեն "Հայաստան Նոյի երկիր" և «Հռոմից Ավելի Հին Մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը:

Ստորև ներկայացնում ենք վիետնամական «ANTG» հեռուստաալիքի պատրաստած անոնսը մշակութային շաբաթի վերաբերյալ:

Անոնսի տեսահոլովակը տեսնելու համար սեղմել այստեղ

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր