• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպանը մասնակցեց Հայֆոնգի ազատագրման օրվան նվիրված միջոցառմանը և «Արարատ» կոնյակի ցուցասրահի բացման արարողությանը

09 մայիսի, 2026

Վիետնամում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանն այցելեց նավահանգստային Հայֆոնգ քաղաք, որտեղ օտարերկրյա մի շարք այլ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ միասին մասնակցեց «Կրակածաղկի փառատոն 2026»-ին (Red Flamboyant Festival 2026)՝ նվիրված Հայֆոնգի ազատագրման օրվա 71-րդ տարեդարձին (1955 թ. մայիսի 13)։

Հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հայֆոնգում մասնակցեց «Արարատ» կոնյակի ցուցասրահի բացման պաշտոնական արարողությանը։

Ներկաների առջև իր ելույթում ՀՀ դեսպանը կարևորեց Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական և գործարար կապերի շարունակական զարգացումը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկու ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչողությանն ու համագործակցության խորացմանը։

Դեսպանն առանձնահատուկ ընդգծեց հայկական արտադրանքի բարձր որակն ու հայկական բրենդների միջազգային ճանաչելիությունը՝ վստահություն հայտնելով, որ հատկապես «Արարատ» կոնյակը լայն տարածում կստանա վիետնամական շուկայում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: