• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Բաղդասարյանի այցը Հայֆոնգ

15 հոկտեմբերի, 2025
Դեսպան Բաղդասարյանի այցը Հայֆոնգ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 15-ին դեսպան Սուրեն Բաղդասարյանն աշխատանքային այց կատարեց Հայֆոնգ քաղաք, որտեղ հանդիպեց քաղաքային կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալ, քաղաքային ժողովրդական կոմիտեի (կառավարության) նախագահ Լե Նգոկ Չաուի և Հայֆոնգի քաղաքային ժողովրդական կոմիտեի արտաքին գործերի վարչության պետ Ճան Վիետ Տուանի հետ։ Հանդիպումներին ներկա էին նաև Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահ, Հայֆոնգի քաղաքային կուսակցական կոմիտեի նախկին քարտուղար Նգույեն Վան Թուանը և ասոցիացիայի մի շարք անդամներ։

Լե Նգոկ Չաուի հետ հանդիպման ժամանակ խոսելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվող նոր հնարավորությունների մասին և միաժամանակ կարևորելով Հայֆոնգի՝ Վիետնամի համար առանցքային լոգիստիկ հաբ լինելու իրողությունը՝ դեսպան Բաղդասարյանն ընդգծեց Հայաստանի՝ որպես եվրոպական, մերձավորարևելյան և եվրասիական շուկաներ մուտք ապահովող երկրի տարանցիկ նշանակությունը։

Դեսպան Ս. Բաղդասարյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Հայաստանից մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, գյուղատնտեսական արտադրանքի, չրերի արտահանման հնարավորություններին։ ՀՀ դեսպանը միաժամանակ հայտնեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայֆոնգի հետ առևտրի, ներդրումների, լոգիստիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտության, կրթության և այլ ոլորտներում։

Լե Նգոկ Չաուն ՀՀ դեսպանին ներկայացրեց Հայֆոնգի արդյունաբերական, ենթակառուցվածքային, լոգիստիկ, ներդրումային, մշակութային և զբոսաշրջային հնարավորությունները՝ նշելով, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը ներկայում դեռևս համարժեք չէ կողմերի ունեցած ներուժին։ Նա հույս հայտնեց, որ դեսպանության հետ թիրախային ուղղություններով համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել համագործակցության մակարդակը։

Դեսպան Ս. Բաղդասարյանի և Հայֆոնգի քաղաքային կառավարության արտաքին գործերի վարչության պետ Ճան Վիետ Տուանի միջև հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության իրականացման մեխանիզմների ապահովման հարցը:

Վերոնշյալ հանդիպումներից հետո ՀՀ դեսպանը շրջայց կատարեց Հայֆոնգի «Vinfast» էլեկտրական ավտոմեքենաշինական գործարանում, ծանոթացավ գործարանի արտադրական կարողություններին՝ վիետնամական կողմի հետ քննարկելով ավտոմեքենաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: